‘Վաղը կնշվի «Հարցուպատասխանի» երկրորդ համարի ծնունդը ‘

853

Questiones et solutiones — Հարցմունք եւ պատասխանի-ն աշխարհ ճանաչողության գրավոր ամենահին ձեւն է, բայց նորի ծնունդը հաճախ վաղուց մոռացված հնի արգանդում է. ուստի մեր հանդեսը ցանկանում է ոչ թե պահպանել հին արժեքներն ու անցյալի ժառանգությունը, այլ դրանց ընդերքում որոնել ու գտնել մոռացված ապագան:

«Հարցուպատասխանը» քաղաքակրթական հանդես է, այսինքն՝ բովանդակում է մարդուն, քաղաքին, հասարակությանը, պատմությանը, գիտելիքին, մշակույթին, քաղաքականությանը եւ ստեղծագործ մտքի ցանկացած այլ դրսեւորմանը վերաբերող նյութեր՝ ներկայանալով թե թեթեւ լրագրական ոճով, թե գրական ժանրերով եւ թե խոհական վերլուծություններով:

Սիրով հրավիրում ենք ձեզ Մաշտոցի պուրակ, հինգշաբթի, փետրվարի 14-ին, ժամը 17.30 սկսյալ՝ միասին նշելու «Հարցուպատասխանի» երկրորդ համարի ծնունդը:

Տիգրան Հայրապետյան ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամ
Հարցուպատասխան քաղաքակրթական հանդեսի խմբագրական խորհուրդ

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «ընտրողներին բաժանվող նյութերի» վրա ծախսել է շուրջ 9 միլիոն դրամ’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ն Սիրիային ՀՕՊ համակարգեր և նորոգման տեխնիկա է մատակարարում’