‘Սերժ Սարգսյանը խնդրել է հնարավորինս արագ Հայաստանին ընդունել Մաքսային միության կազմի մեջ’

1346

Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները: Այդ հարցի համար ստեղծված աշխատանքային խումբը «ճանապարհային քարտեզ» կներկայացնի արդեն այս դեկտեմբերին, ըստ РИА-Новости-ի, հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

Նախօրեին Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը` անդամ երկրների ղեկավարների գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են ՄՄ Հայաստանի անդամագրվելու հեռանկարները:

Շուվալովի խոսքով, կայացած նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը խնդրել է Մաքսային միության ղեկավարներին` հնարավորություն տալու հանրապետությանը հնարավորինս արագ վավերացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Ընդ որում, նա նշել է, որ, ի տարբերություն Ղրղզստանի, որը խնդրել է ՄՄ մտնելիս որոշակի վերապահումներ անել, Հայաստանը պատրաստ է ամբողջովին ընդունել բոլոր համաձայնագրերը:  

Շուվալովը մեջբերել է հայկական կողմի հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանի իշխանությունները «պատրաստ են ողջ ծավալով, առանց որեւէ վերապահման միանալ ողջ իրավա-պայմանագրային բազային եւ պահպանել բոլոր նորմերը»: 

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր. Անթույլատրելի է իշխանական էլիտայի աշխատավարձի բարձրացումը’
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախ. Փոփոխություններ պետական գնումների ոլորտում’