‘Սերժ Սարգսյանը կխոսի Վարդան Պետրոսյանի գործից եւ էլի կասի`սիրուն չէ՞ ‘

1512

Սերժ Սարգսյանը դերասան Վարդան Պետրոսյանի կալանքի «օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»: Panorama.am-ին ասել է Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:

Նա նշել է, թե Սերժ Սարգսյանն իրավասու չէ միջամտել որեւէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին:

«Միևնույն ժամանակ, նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները, Հայաստանի Հանրապետության նախագահը (նկատի ունի Սերժ Սարգսային-խմբ.) այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական և գործնական հիմնահարցերին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»,-ասել է Արման Սաղաթելյանը:

Փաստորեն, առաջիկայում պետք է ակնկալել, որ Սարգսյանը, այդուհանդերձ, որոշել է անդրադառնալ այս գործով բարձրացրած աղմուկին, եւ բնականաբար, այն հօգուտ իրեն PR անել` քննիչներին ասելով, թե սիրուն չէ: 

Նշենք, որ այսօր ավելի վաղ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հրապարակել է դեռեւս հոկտեմբերի 25-ին իր ուղարկած հարցմանն ի պատասխան «Նաիրի» ԲԿ գրության պատճենը, ըստ որի՝ Վարդան Պետրոսյանը հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պահին սթափ է եղել:  

Նախորդ հոդվածը‘Սիրիայի ընդդիմադիր դաշինքը պայման է դնում՝«Ժնև-2»-ին մասնակցելու համար’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կխոսի Վարդան Պետրոսյանի գործից եւ էլի կասի`սիրուն չէ՞ ‘