‘Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա’

777

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: President.am-ի փոխանցմամբ, այցի շրջանակներում Սարգսյանը կլինի Փարիզում և Ստրասբուրգում: Փարիզում նա հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: Սարգսյանը նույն օրը կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: 

 

Նախորդ հոդվածը‘Թիվ 38-ից նոր պատգամավորը ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանն է’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը համաներում հայտարարելու առաջարկ է ներկայացրել ԱԺ ‘