‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մոսկվայի քաղաքապետին ‘

945

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Սոբյանինին՝ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը: Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սերգեյ Սեմյոնի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ: Կայացած ընտրությունների արդյունքները վկայում են մոսկվացիների բարձր վստահության և Մոսկվայի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման գործում քաղաքական և վարչական գործունեության Ձեր հարուստ փորձի պահանջարկի մասին: Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի բարգավաճմանն ու նրա բնակչության բարեկեցությանը»:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում հակակառավարական ցույցի ժամանակ ցուցարար է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’