‘Սերժ Սարգսյանը որտեղի՞ց գիտի, որ մսխումները կազմում է հենց 200-300 միլիոն դրամ ‘

1838

Քաղաքացի Համլետ Կիրակոսյանը Facebook-ում գրում է.

«Երբ Սերժ Սարգսյանն ասում է, թե հնարավոր չէ ուտել պետական բյուջեի 70 տոկոսը՝ 700 միլիարդ, այլ խոսք կարող է գնալ ընդամենը 200-300 միլիոնի մասին, առաջ է գալիս երկու հարց-ենթադրություն.

1. Սերժ Սարգսյանը որտեղի՞ց գիտի, որ մսխումներն ու կերածը կազմում է հենց 200-300 միլիոն դրամ: Նա հո ենթադրությամբ չէ՞ր ասի այդ թիվը: Եթե ասում է, ուրեմն, շատ լավ գիտի ու մինչ ՎՊ-ի զեկույցն էլ լավ տեղյակ էր, թե ինչ գումարներ են գրպանվում, ում կողմից են գրպանվում, ինչպես են գրպանվում…

2.Ասպարեզ նետելով 200-300 միլիոնի հարցը՝ նա կտրուկ ուղերձ է հղում, ցուցում տալիս համապատասխան մարմիններին, հստակ հասկացնելով, որ քննության ընթացքում ձեր բացահայտելիք չարաշահումների շեմը հենց այդ թիվն է, հանկարծ դրանից այն կողմ չհամարձակվեք անցնել…»:

 

 

Նախորդ հոդվածը‘Թունավորվածներից մեկը հոսպիտալացվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Պակիստանի վարչապետը հանձնարարել է պաշտոնից հեռացնել կոռուպցիայի մեջ բացահայտված պաշտոնյաներին’