‘Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանին’

1314

Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին կայացած հանրահավաքում Սերժ Սարգսյանին հրապարակային կամ մասնավոր հանդիպում ունենալու առաջարկ էր արել, որպեսզի համատեղ քննարկեն իշխանությունը ժողովրդին փոխանցելու մեխանիզմները»: Ըստ Panorama.am-ի, Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները, և արդյո՞ք Սարգսյանը կընդունի հանդիպելու նրա առաջարկը:

Ի պատասխան, Ա. Արզումանյանը նշել է. «Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության 21-ամյա պատմության մեջ. սա կատարված ահռելի աշխատանքի գնահատականն է, որը չի կարող չոգևորել: Այս ֆոնին պարոն Հովհաննիսյանի հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում», — ասել է Արմեն Արզումանյանը:

Ինչ վերաբերում է հանդիպման առաջարկին, ըստ Արզումանյանի, Սերժ Սարգսյանը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի և նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: «Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում: Այժմ էլ նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել ևս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձևակերպումների մեջ», — ասել է Սարգսյանի մամուլի խոսնակը:

Նախորդ հոդվածը‘«Միլան» — «Բարսելոնա». բուքմեյքերների կարծիքն ու պրոմո-ներկայացումը’
Հաջորդ հոդվածը‘«Րաֆֆին պարտավոր է գիտակցել, որ իր թուլակամությունը կհանգեցնի հանրության նոր ծայրագույն հիասթափությանն ու արտագաղթին»’