‘Սերժ Սարգսյանի եղբայրը Գյումրու ավագանուց գումար է ուզում. ԳԱԼԱ ‘

1969

Վաղը Գյումրու ավագանու հերթական նիստն է: Օրակարգում հինգերորդը «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին դրամական նվիրատվություն կատարելու հարցն է: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է այս հարցով դիմել Գյումրու ավագանուն՝ քննարկման դնելու այդ կազմակերպությանը 5 մլն դրամ հատկացնելու հարցը: Պարզ լինելու համար նշենք, որ «Վերածնունդ» փառատոնի համանախագահն է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, ով նաև «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Այդ նախագծի համար որոշման ընդունման անհրաժեշտություն է հանդիսացել հենց Ս. Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի դիմում-խնդրանքը:

Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ինքը վաղը պատրաստվում է զեկուցել այդ մասին ավագանու նիստի ժամանակ: Լ. Ջիլավյանը ասաց նաև, որ իրենք պատրաստվում են օգնել:

Մանրամասները՝ այստեղ 

Նախորդ հոդվածը‘Բալետի պարողներն՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների. Ֆոտոշարք ‘
Հաջորդ հոդվածը‘Չափահաս բրիտանացիների մեկ քառորդի կարծիքով՝ Սուպերմենը աստվածաշնչյան կերպար է’