‘Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի ահազանգը. հարկային մարմինները տեռոր են սկսել Սարգսյանին աջակցող գործարարների նկատմամբ’

1982

Ի լրումն ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի առաջին հայտարարության, որտեղ դատապարտել ենք  տարբեր անձանց կողմից քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման գործընթացը, տեղեկացնում ենք.

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, հայտարարում է, որ

-Նախընտրական քարոզարշավի ընթացքում տարբեր մարդկանց կողմից մի քանի անգամ խոչընդոտվել են Սերժ Սարգսյանի հանդիպումները քաղաքացիների հետ

-Տարբեր ոստիկաններ տարբեր դրդապատճառներով բերման են ենթարկել Սերժ Սարգսյանի ավելի քան 25 կողմնակիցների

-Տարբեր հարկային մարմիններ հարկային տեռոր են սկսել Սերժ Սարգսյանին աջակցող գործարարների նկատմամբ

-Տարբեր ԱԱԾ-ականներ գաղտնալսում են Սերժ Սարգսյանի կողմնակիցների հեռախոսները

-Տարբեր ԿԸՀ անդամներ պատրաստվում են աննախադեպ կեղծիքների

-Տարբեր ՊՆախարարների հրահանգով զինվորականների շրջանում տարվում է ակտիվ հակաքարոզչություն՝ Սերժ Սարգսյանի դեմ

-Տարբեր հեռուստաընկերություններ սեւ PR են իրականացնում Սերժ Սարգսյանի դեմ

-Տարբեր հյուրանոցներ դահլիճներ չեն տրամադրում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին՝ նախընտրական միջոցառումներ անցկացնելու համար

-Տարբեր սոցիոլոգներ կեղծ հարցումներ են անցկացնում, որտեղ նվազեցվում է Սերժ Սարգսյանի աջակիցների իրական թիվը

-Տարբեր ոստիկաններ հնարավորություն չեն տալիս Երեւանից դուրս բնակվող քաղաքացիներին գալ Երեւան եւ մասնակցել Սերժ Սարգսյանի նախընտրական հանրահավաքներին, որոնք տեղի չեն ունենում տարբեր քաղաքապետերի պատճառով, որոնք հրաժարվում են արտոնել Սերժ Սարգսյանի հանրահավաքները

-Տարբեր գործատուներ աշխատանքից ազատում են Սերժ Սարգսյանի կողմնակիցներին

-Տարբեր բուհերի ռեկտորներ եւ դասախոսներ վախենում են բարձրաձայն սատարել Սերժ Սարգսյանին եւ սպառնում են հեռացնել Սարգսյանի հետ հանդիպումներին մասնակցող ուսանողներին

-Տարբեր հայտնի դեմքեր հետապնդման են ենթարկվում տարբեր միջոցներով՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գեթ մեկ դրական բառ արտաբերելու պատճառով

-Տարբեր թաղային հեղիկանություններ արգելում են Սերժ Սարգսյանի կողմնակիցներին ընտրական շտաբեր բացել Երեւանի տարբեր համայնքներում

-Համարում ենք, որ նման աշխատանքները  նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը,

-Ուստի, Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի և իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում գործում է նաեւ թեժ գիծ:  

 

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին  

Նախորդ հոդվածը‘Արսեն Բեգլարյան. Հոգու խորքում հույս ունեի’
Հաջորդ հոդվածը‘Ինչու օգնություն հայցեցի Աննա Մանյանիից, կամ ընկերոջս` Վաչե Եփրեմյանի հիշատակին’