‘«Մի՛ ենթարկվիր Սերժ Սարգսյանին» ակցիայով ազդարարում են բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք’

1065

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 «Հայ Ազգային Կոնգրեսի չորս երիտասարդների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը զուգահեռ՝ ԵՊՀ-ում «Հակահարված» art խմբի անդամների հանդեպ կիրառված ֆիզիկական բռնությունը և իրավապահ մարմինների ներկայացուցիչների անգործությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ներկայիս իշխանությունները չեն պատրաստվում դադարեցնել քաղաքացիներին հալածելու, խոսքի, մտքի, խղճի և այլ ազատությունների սահմանափակմանն ուղղված իրենց ապօրինի գործողությունները:  

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նախօրեին իրականացված գիշերային «Մի՛ ենթարկվիր Սերժ Սարգսյանին» ակցիայով ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք` խստորեն դատապարտելով իշխանությունների ու նրանց կամակատարների գործողությունները:

Կոչ ենք անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական, քաղաքացիական միավորներին, քաղաքացիներին՝ միանալ առաջիկայում կայանալիք ակցիաներին»:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ո՞ր նախարարն է մատով սպառնացել ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Արամ Ա-ն մինչեւ ընտրություններ չի՞ խոսի կոռուպցիայի մասին’