‘Սերժ Սարգսյան. Մենք շատ լավ գիտենք, թե ով եւ ինչքան արյուն է թափել’

1516

Երկրապահ կամավորական միության հերթական համագումարում ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը: Նա մասնավորապես, նշեց, որ համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ո՛չ պատերազմ, ո՛չ՝ խաղաղություն: «Պատերազմում պարտված եւ դրա դառը պտուղները քաղող հակառակորդը` Ադրբեջանի իշխանությունները փորձում են իրենց ժողովրդի աչքի առաջ տպավորություն ստեղծել, թե Ղարաբաղի համար պատերազմը շարունակվում է»,- ասաց Սարգսյանը: Ապա հավելել է, թե այսօրվա կռիվը մեր երկրի վերելքի համար է, աղքատության ճիրաններում հայտնված մեր հայրենակիրցների, արդիական պետություն ստեղծելու համար է:

Ու զուգահեռաբար, Սերժ Սարսգյանը իրենց սոցիալական իրավունքների համար մի խումբ ազատամարտիների պայքարը «նվնվոց» անվանեց: «Այսօր պիտի հնչի երկրապահի ձայնը՝ խրոխտ, վստահ, չնայած, ցավոք, ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կա՛մ շատ բարձրացրեք մեր թոշակները, կա՛մ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով, որտեղ և ինչքան արյուն է թափել: Մենք նաև շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը», — նշեց Սերժ Սարգսյանը: 

Նախորդ հոդվածը‘Թարս «խիյար» եւ «եկել ես ստեղ, որ ի՞նչ անես» ադրբեջանական ձեւով’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Կուտակայինը ժամանակի մեքենա է ‘