‘Սերժ Ս.-ը Սերժ. Թ.-ի երկրորդ նամակին ի պատասխան. Հիմնականում համաձայն եմ ‘

1149

Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանի` Սերժ Սարգսյանին ուղղված երկրորդ նամակին:

Արզումանյանը նշել է, որ Սերժ Սարգսյանն արդեն ծանոթացել է Սերժ Թանգյանի երկրորդ նամակին:

«Ինչպես արդեն իր պատասխանում նշել էր  Հանրապետության ղեկավարը (նկատի ունի Սերժ Սարգսյանին – խմբ.), ինքը նույնակարծիք է պարոն Թանգյանի բարձրացրած հարցերի գերակշիռ մեծամասնության հետ, ինչի մասին բազում առիթներով հնարավորություն է ունեցել հրապարակավ արտահայտվելու: Նախագահը համարում է, որ նախընտրական շրջանում ասվել է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ, ու հիմա արդեն գործելու ժամն է: Ու բոլոր հարցերի պատասխանները պետք է արդեն փոփոխվող իրականությունը տա:

Շնորհակալություն հայտնելով աշխարհահռչակ երգչին ու լավ հային իր ակտիվ կեցվածքի համար՝ նախագահը հույս է հայտնում, որ մոտ ապագայում հնարավորություն կլինի սիրված ռոք խմբի ամբողջական կազմի հայաստանյան մեծ համերգով միասին նոր փուլ սկսենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվող համազգային ծրագրում»:

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնիին մեղադրում են Բալոտելիի տրասնֆերը ընտրարշավում օգտագործելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյան. Չի կարող լինել մարդ, որ ասի` Սյունիքի ընտրատարածքում կեղծարարություն նկատել է’