‘Սերխիո Ռամոս. Բարդ կլինի Ռուսաստանի հետ, պետք է հրաշալի խաղանք’

1301

Բարդ կլինի Ռուսաստանի հետ, պետք է հրաշալի խաղանք, ասել է Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը՝ խոսելով 1/8 եզրափակիչի հանդիպման մասին:

«Առաջին տեղից դուրս եկանք խմբից, ինչն էլ մեր նպատակն էր, թեեւ Մարոկկոյի հետ խաղն (2:2) այդքան էլ հաջող չդասավորվեց: Հարձակողական ներուժով թիմերի դեմ պետք է խաղալ շատ ուշադիր, առանց վրիպումների:

Ռուսաստանի հավաքականը բարձրակարգ խաղ է ցուցադրում, սակայն մենք կարող ենք մրցակցին թելադրել մեր խաղը: Անհամբեր սպասում ենք փլեյ-օֆֆին»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Իսպանիա — Ռուսաստան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացավ զբաղեցրած պաշտոնից ‘
Հաջորդ հոդվածը‘Սուդանում փոխել են ամուսնուն սպանած կնոջ մահապատժի դատավճիռը’