‘Սեւանում իրար են բախվել իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող 2 ավտոբուս ‘

1223

Այսօր` սեպտեմբերի 13-ին, ժամը 16:20-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել պարսկական 2 ավտոբուսներ: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով մեկ տասնյակից ավելի վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Փրկարարական աշխատանքներին մասնակցել են Սևանի ոստիկանները, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատակիցները: 

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը` Սևանի Ոստիկանության պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: 
Գ. Շամշյանը հայտնում է, որ բոլոր վիրավորները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Նախորդ հոդվածը‘People-ը Գվիննեթ Պելթրոուին ճանաչել է աշխարհի ամենաճաշակով տիկին’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը «Սաֆարովի մասին» բանաձեւում կոչ է անում ԵՄ-ին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել ԼՂ հիմնախնդրին’