‘Սեւան-Երեւան մայրուղու վրա պղծել են հայտնի արձանը (լուսանկարներ)’

6983

Երեւան-Սեւան մայրուղու «Չայնու ոլորաններ» հատվածում անհայտ վանդալները կոտրել են 1980-ին տեղադրված «Արձագանք» անունը կրող բրոնզաձույլ արձանը: Լուսանկարիչ Գերման Ավագյանը «Ֆեյսբուքում» հրապարակել է պղծված արձանի լոսանկարները: Հանցագործներին, ամենայն հավանականությամբ, «գրավել է» բրոնզը՝ որպես մետաղի ջարդոն:

«Իսլամիստներն, ասում եք, անկարգություննե՞ր են գործում Իրաքի թանգարաններում: Սա էլ, երեւի, մեր իսլամիստներն են», — գրել է Ավագյանը:

Ավելի ուշ լուսանկարիչը հիշեցրել է, որ 90-ականներին եւս արձանն ամբողջովին կողոպտել էին, սակայն ՆԳ այն ժամանակվա նախարար Վանո Սիրադեղյանի կարգադրությամբ այն վերականգնվել է:
«Այն տարիներին բրոնզից ձուլելը հնարավոր չէր, եւ «մենթերը» «գրդոն» արեցին՝ արձանը սարքելով ցեմենտի լուծույթով եւ ծածկելով այն պղնձաթերթերով»:

Նշենք, որ Երեւան-Սեւան ճանապարհի վրա, Չարենցավանի մուտքի մոտ գտնվող մեկ այլ ակնառու արձան՝ Չարենցի «Գանգրահեր տղան» պոեմի մոտիվներով կառուցված, մի քանի անգամ կողոպտվելուց ու վերականգնվելուց հետո արդեն մի քանի տարի ի վեր գտնվում է կիսավեր վիճակում:

 

Գերման Ավագյան

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում ցմահ ազատազրկման է դատապարտվել «Մուսուլման եղբայրների» պարագլուխը’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ ԱԳՆ. Փհենյանը պատրաստ է պատերազմելու՝ ԱՄՆ-ի կողմից սադրանքի դեպքում’