‘Սթիվեն Ջերարդ. ««Լիվերպուլը» մեր կյանքում մեծ նշանակություն ունի, ու դժվար է ասել` «Հաջողություն»»’

1116

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հրապարակել է թիմի ավագ Սթիվեն Ջերարդի հայտարարությունը` կապված ամռանը թիմից հեռանալու հետ:

«Սա կյանքիս ամենաբարդ որոշումն է: Թեʹ ես, թեʹընտանիքիս անդամները երկար ժամանակ քննարկում էինք այն: Ես հայտարարում եմ իմ հեռանալու մասին այս պահին, որպեսզի մարզիչն ու ակումբը ստիպված չլինեն անընդհատ շեղվել իմ ապագայի վերաբերյալ խոսակցությունների պատճառով:

«Լիվերպուլը» մեր կյանքում մեծ նշանակություն ունի, ու դժվար է ասել` «Հաջողություն»: Սակայն ես զգում եմ, որ սա երկու կողմերի շահերից է բխում: Խոսքը իմ ընտանիքի և ակումբի մասին է: Ես կշարունակեմ կարիերաս: Առայժմ չեմ կարող ասել, թե որտեղ: Սակայն չեմ խաղա «Լիվերպուլի» մրցակիցների կազմում ու խաղադաշտ դուրս չեմ գա իմ նախկին թիմի դեմ: Հուսով եմ` մի օր կկարողանամ վերադառնալ ակումբ ու կրկին ծառայել նրան մեկ ցանկացած կարգավիճակով: Ես շնորհակալ եմ Բրենդանին ու ակումբի տերերին այն բանի համար, թե ինչպես ընդունեցին իմ որոշումը, ինչպես նաև թիմակիցներիս, ակումբի աշխատակազմին ինձ ցուցաբերած աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ներկայանալ երկրպագուներին որպես «Լիվերպուլի» ֆուտբոլիստ և ավագ»,- նշված է Ջերարդի հայտարարության մեջ:

«Լիվերպուլի» կազմում Ջերարդը հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում, երկուական անգամ տիրացել է Անգլիայի գավաթին, Անգլիայի սուպերգավաթին, Եվրոպայի սուպերգավաթին, երեք անգամ էլ հաղթել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում: 

Նախորդ հոդվածը‘Մեսսիի վարպետության դասը ճապոնական հեռուստաշոուի ժամանակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» բողոքը մերժվել է’