‘ «Սիբիրը Մայդանի հետ է»’

1167

Կրասնոյարսկում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Վլադիմիր Լենինի արձանի վրա, իսկ պատվանդանին ուկրաիներեն մակագրություն են թողել՝ «Կեցցե Ուկրաինան»: Բացի այդ՝ այնտեղ նաև սև-կարմիր պաստառ են կախել՝ «Սիբիրը Մայդանի հետ է» մակագրությամբ, հաղորդել է  «Նորությունների սիբիրյան գործակալությունը»:

Ոստիկանությունը փաստով քննություն է անցկացնում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում վերջին շաբաթներին Լենինի տասնյակ հուշարձաններ են տապալվել: Ենթադրաբար՝ դրանով զբաղվում են «Աջ սեկտոր» միավորման քաղաքական արմատականները: Բացի այդ՝ «տոտալիտար ժառանգության» դեմ պայքարի շրջանակներում ապամոնտաժվել է Գերագույն ռադայի շենքի տանիքի կարմիր աստղը, Լվովի մարզում զորահրամանատար Միխայիլ Կուտուզովի կիսանդրին, սովետական զինվորի հուշարձանը, աղբանոցի է վերածվել Երկրորդ աշխարհամարտի հերոսների հուշահամալիրի Հավերժական կրակի մերձակայքը, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ըստ պաշտոնական տվյալների՝ էժանացումն ամենուր է’
Հաջորդ հոդվածը‘Իջեցնելով «նախագահական» ուղերձների նշաձողը ‘