‘Սիմեոնե. ««Ատլետիկոն» կպայքարի երրորդ տեղի համար»’

1007

Մադրիդյան թիմի մարզիչը չի հավատում, որ կկրկնվի անցյալ տարվա հեքիաթային մրցաշրջանը, երբ «Ատլետիկոն» դարձավ Իսպանիայի չեմպիոն:

«Ես չեմ սիրում խաբել մարդկանց  և այդ պատճառով էլ կարող եմ ասել, որ «Ատլետիկոն» չի կարող մրցակցել «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ:

Այո, մենք չեմպիոններ ենք, բայց  խաղացողների՝ մեր կատարած ընտրությունն ու մրցակիցները բոլորովին այլ են: Հիմա «Ռեալն» ու «Բարսելոնան»  ուրիշ հարթութան վրա են:

Մեր հակառակորդները  կլինեն «Ատլետիկը», «Սևիլյան» ու «Վալենսիան»:  Մեր նպատակը այս մրցաշրջանում երրորդ տեղն է»,-իսպանական լրատվամիջոցներին ասել է Դիեգո Սիմեոնեն:

Նախորդ հոդվածը‘Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ուկրաինայում’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ակումբային առաջնությունը տեղի կունենա Մարոկոյում’