Սիմոնե Ինձագի․ Շատ դժգոհ ենք մրցավարների աշխատանքից

353

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Մոնցայի» հետ 2:2 հաշվով ոչ ոքի խաղալուց հետո դժգոհել է մրցավարությունից։

«Մենք շատ դժգոհ ենք մրցավարների աշխատանքից։ Նրանք լուրջ սխալներ էին թույլ տալիս։ Մեզ զգուշացնում են «Մոնցայի» երկու խաղացողների բախման համար, եւ դա VAR-ի 5-րդ տարվա աշխատանքի դեպքում։ Բոլորը գիտեն, որ այդպիսի դրվագներում պետք է սպասել վերջնական որոշման»,- Սիմոնե Ինձագիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Ինտերը» 34 միավորով չորրորդն է եւ 2 միավոր հետ է երրորդ տեղում գտնվող չեմպիոն «Միլանից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ Այս տուրում «Միլանը» հունվարի 8-ին կընդունի «Ռոմային»։ «Մոնցան» 14-րդն է՝ 18 միավոր։

Հաջորդ տուրում «Ինտերը» հունվարի 14-ին կմրցի «Վերոնայի» հետ։

Նախորդ հոդվածըԲրազիլիա․ Հարձակվողները գողացել են նախագահական պահակազորի հաստիքային զենքը
Հաջորդ հոդվածըԹուրքիայի ընդդիմությունը միասնական թեկնածու կառաջադրի նախագահական ընտրություններում