‘Սիրիական ազատ բանակի հրամանատարի հանդեպ մահափորձ է կատարվել’

854

Այսպես կոչված՝ Սիրիական ազատ բանակի հրամանատար Ռիյադ ալ-Ասաադը ծանր վնասվածքներ է ստացել իր նկատմամբ իրականացված հարձակման հետևանքով, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ թուրքական պետհամարանիշերով ավտոմեքենայում, որով երթևեկել է Սիրիայի օդուժի նախկին գնդապետը, ռումբ է պայթել: Ալ-Ասաադի նկատմամբ մահափորձն իրականացվել է Դեյր-էզ-Զոր քաղաքի մերձակայքում, որտեղ կառավարության և ընդդիմության բանակների միջև կատաղի մարտեր են ընթանում:

Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ մարտի 24-ին, Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ Աբդալ  Համիդ Զաքարիան հայտարարել էր, թե ապստամբները չեն ճանաչում Հասան Հիտտոյին, որն անցյալ շաբաթ ընտրվել է «Սիրիայի ազատագրված տարածքները» կառավարելու համար կազմավորված, այսպես կոչված, ժամանակավոր կառավարության վարչապետ:

Հատկանշական է, որ այս հայտարարությունը հակասում ՍԱԲ-ի հրամանատար Սելիմ Իդրիսի՝ նախկինում տված խոստումներին, համաձայն որոնց՝ Իդրիսը պատրաստվում էր աջակցել «քաղաքացիական իշխանությանը»՝ Հիտտոյի գլխավորությամբ:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում Իոսիֆ Ստալինի տուն-թանգարանի վրա հարևան շենքի տանիքն է ընկել’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների վիճակը Քաղաքաշինության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012’