‘Սիրիական բանակը գրավել է ԻԼԻՊ-ի վերջին գլխավոր հանգրվանը’

2388

Սիրիայի բանակը լիարժեք վերահսկողության տակ է առել երկրի տարածքում ԻԼԻՊ ահաբեկչական կազմավորման վերջին հենակետը: ՌԻԱ-Նովոստիի փոխանցմամբ, Սիրիայի բանակի դաշտային հրամանատարը տեղեկացրել է, որ խոսքը Դեր էզ Զոր նահանգում Աբու Քամալ քաղաքի մասին է: Նրա խոսքով, կառավարական զորքերն սկսել են «սանրել» քաղաքը՝ ահաբեկիչների թողած ականներ եւ թակարդներ գտնելու հույսով:

Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Ռայան Դիլոնը նշել է, որ իրաքյան Մոսուլի եւ սիրիական Ռաքքայի ազատագրումից հետո Աբու Քամալը մնացել է «իսլամական պետության» վերջին հիմնական հանգրվանը:

Նախորդ հոդվածը‘Երգչուհի Մերայա Քերիին մեղադրում են սեռական ոտնձգություն կատարելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ե՞րբ խաղադաշտ կվերադառնան Պոգբան ու Իբրահիմովիչը’