‘Սիրիահայերը «Երեւան-City»-ի քարտերի տեսքով Քուվեյթի կառավարությունից օգնություն են ստանում (Լուսանկարներ)’

1250

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում հաշվառված 1500 սիրիահայ ընտանիքներից 1000-ը Քուվեյթի Հանրապետության կառավարության օժանդակությամբ կստանան  կտրոններ 20 հազար դրամ պարունակությամբ։ Արդեն որոշված է, թե ինչպես պետք է սիրիահայերն օգտվեն այդ կտրոններից։ «Քուվեյթի կողմից հատկացված 100 000 դոլարը ոչ թե վերածվել է պարենի, և փորձ է արվել պարենը բաժանել, այլ կտրոնի կարգով «Երևան- Սիթի» խանութներից մարդիկ իրենք 20 000 դրամի իրենց գնումները կկատարեն»,- նախօրեին լրագրողներին ասել է  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Այսօր արդեն մարդիկ ստանում էին նշված կտրոնները:

Նախորդ հոդվածը‘2012 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականը. L\’Equipe’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես Սերժ Սարգսյանը հերթական անգամ «քցեց» Ռուբեն Հայրապետյանին ‘