‘Սիրիահայերը կազատվեն 65.000 պետական տուրքի վճարից’

855

Կառավարության որոշմամբ՝ սիրիահայերը կազատվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարից: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ որոշման նախագիծը ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Խնդիրն այն է, որ կառավարության որոշման համաձայն՝ թույլատրվեց, որ ՀՀ քաղաքացի դարձած սիրիահայերին մեր դիվանագիտական ծառայություններում հանձնվի անձնագիր, սակայն «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի Բ կետով՝ Հայաստանից դուրս անձնագրերը հանձնելիս յուրաքանչյուր քաղաքացի պետք է վճարի 65.000 դրամ պետական տուրք, նույն օրենքի համաձայն՝ թույլատրվում է առանձին դեպքերում անել նաև բացառություններ, այսինքն՝ զեղչել այդ գումարը: Առաջարկում եմ կառավարության որոշմամբ առանձին դեպքերը ուղղակի տարածել օտարերկրյա պետություններում, եթե մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, այսինքն՝ պատերազմական իրավիճակում են նրանք հայտնվել, այդ տուրքն ամբողջապես զեղչել»,- ասաց Հակոբյանը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ ՌԾՈՒ. բեն Լադենը դիակիզման չի ենթարկվել, նրան հուղարկավորել են’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն ու Չիլին դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջը կվերացնեն’