‘Հայաստանն ու Չիլին դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջը կվերացնեն’

923

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին» hամաձայնագիրը ստորագրելու առաջարկությանը: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, որոշման նախագիծը կառավարությունում ներկայացրեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Բացի այդ, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը, որը ևս ընդունվեց:

Նախորդ հոդվածը‘Սիրիահայերը կազատվեն 65.000 պետական տուրքի վճարից’
Հաջորդ հոդվածը‘Սուդանում արտակարգ դրություն է հայտարարվել’