Սիրիայի հարցով բոլոր պատվիրակությունները ժամանել են Նուր-Սուլթան

324

Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցող բոլոր պատվիրակությունները ժամանել են Նուր-Սուլթան։

Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է  Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Այբեկ Սմադիյարովը։

Ըստ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝  կողմերը քննարկում են իրավիճակը Սիրիայում, այդ թվում՝ մարդասիրական և սոցիալ տնտեսական վիճակը, Ժնևում սիրիական սահմանադրական կոմիտեի աշխատանքը վերականգնելու հնարավորությունները, վստահության մթնոլորտի ձևավորումը, պատանդների ազատագրումը և անհետ կորածների որոնումները, սիրիացի փախստականներին հայրենիք վերադառնալու պայմանների ստեղծումը և այլն։

«Լիագումար նիստը, որտեղ կհրապարակվի բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարությունը, կկայանա վաղը, օրվա երկրորդ կեսին։ Այնուհետև կկազմակերպվի մամուլի ասուլիս բոլոր հավատարմագրված ԶԼՄ-ների համար»,- հավելել է Սմադիյարովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿատար 2022-ի վերջին ուղեգիրը բաժին հասավ Կոստա Ռիկային
Հաջորդ հոդվածըԻնչու է հետաձգվել Աբասի այցը Ռուսաստան