‘Սիրիայում ավիահարվածների են ենթարկվել հիվանդանոցները’

1442

Երկուշաբթի օդային հարվածների հետևանքով Սիրիայի հյուսարևելյան քաղաքներում ավերվել են մի քանի հիվանդանոցներ և դպրոցներ: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավիահարվածների զոհ է դարձել առնվազն 50 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

«Բժիշկներ առանց սահմանի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ռմբակոծությունների համար մեղադրել են սիրիական կառավարական զորքերին, սակայն չեն բացառել, որ ավիահարվածները, հնարավոր է, հասցրել են ռուսաստանյան ինքնաթիռները:

Թուրքիայի վարչապետը ռմբակոծությունների համար մեղադրել է ռուսաստանյան օդուժին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրանք անվանել է «միջազգային իրավունքի աղաղակող խախտում»:

 Մոսկվան առայժմ չի մեկնաբանել  այդ հայտարարությունները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սերժիկի բերած — Սերժիկի տարած’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Կիմ Չեն Իրը՝ արեւածիածանաճաճանչափայլ գերմարդը’