‘Սիրիայում երկու միլիոն երեխա տառապում է սովից, հիվանդություններից և բռնությունից’

938

Սիրիայում առնվազն երկու միլիոն երեխաներ տառապում են սովից, հիվանդություններից, վատ վերաբերմունքից, ասված է «Փրկեցե՛ք երեխաներին» իրավապաշտպան և բարեգործական կազմակերպության զեկույցում, փոխանցում է РИА Новости-ին: «Այս հակամարտությունում հիմնական տուժողները երեխաներն ու կանայք են: Նրանց դեմ հանցագործություններում հավասարապես մեղավոր են թե՛ կառավարական ուժերը և թե՛ ապստամբները»,- ասված է այսօր հրապարակված զեկույցում: Կազմակերպության տվյալներով՝ հարցման ենթարկված սիրիացի երեխաներից յուրաքանչյուր երրորդը հայտարարել է, որ ենթարկվել է բռնության, կամ իր ուղղությամբ կրակել են: Հարցմանը մասնակցած բոլոր երեխաները խոստովանել են, որ տառապում են քաղցից: Զեկույցում նաև նշվում է, որ ապստամբները երեխաներին օգտագործում են որպես փոստատարներ կամ կենդանի վահաններ: Երեխաները ենթարկվում են սեռական բռնության, հաղորդում է Trend-ը:

 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Господин Путин ошибается’
Հաջորդ հոդվածը‘Պուտինին սատարող բայքեր Խիրուրգն արժանացել է Պատվո շքանշանի’