‘Սիրիան լարվածությունը թեժացնելու մեղադրանք է ներկայացնում Թուրքիային’

776

Երեկ թուրքական իշխանությունները հաղորդել էին, որ երկրի ՌՕՈՒ-ն  թուրք-սիրիական սահմանի մոտ սիրիական ուղղաթիռ է խփել: Ինչպես հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինջը, ուղղաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը:

Այս միջադեպի կապակցությամբ Սիրիայի բանակը մեղադրում է Թուրքիային՝ սահմանի երկայնքով իրադրությունը սրելու մեջ: Սիրիական կողմը հայտնում է, որ ուղղաթիռը, ապստամբների դիրքերը մոնիթորինգի ենթարկելիս, սխալմամբ է խախտել Թուրքիայի օդային տարածքը, և միջադեպն էլ տեղի է ունեցել հենց այն պահին, երբ այն արդեն շրջվել է Սիրիայի կողմը: Թուրքական կողմը հայտարարել է, սակայն, թե ուղղաթիռը չի արձագանքել օդային տարածքը լքելու նախազգուշացումներին, որից հետո էլ խփվել է, հաղորդում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ն կհամագործակցի՞ իշխանության հետ’
Հաջորդ հոդվածը‘Toyota-ի նախկին նախագահ Էյզդի Տոյոդան մահացել է կյանքի 101-րդ տարում’