‘Toyota-ի նախկին նախագահ Էյզդի Տոյոդան մահացել է կյանքի 101-րդ տարում’

793

Կյանքի 101-րդ տարում վախճանվել է Toyota Motor Corporation-ի նախկին տնօրեն Էյդզի Տոյոդան, որը երկար տարիներ ղեկավարել է համաշխարհային համբավ ունեցող ավտոընկերությունը, հաղորդել է ճապոնական NHK հեռուստատեսությունը: Հաղորդվում է, որ Տոյոձան մահացել է սրտային անբավարարությունից: Սեպտեմբերի 12-ին նա նշել էր իր ծննդյան 100-ամյա հոբելյանը:

Էյդզի Տոյոդան գրեթե 50տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ավտոմոբիլային ընկերությունում, իսկ 1967 թվականից ի վեր՝ 15 տարի եղել է Toyota-ի նախագահը, ապա՝ տնօրենների խորհրդի պատվավոր անդամ և ընկերության խորհրդական: Նա գործից հեռացել էր ընդամենը երկու տարի առաջ:

2013 թ. սկզբին  Toyota Motor Corporation-ը կարողացավ կրկին դառնալ համաշխարհային ավտոշոըկայի առաջատարը՝ վաճառքի ծավալները նախորդ տարվա համեմատ մեծացնելով 22,6 %-ով՝ մինչև 9,7 միլիոն ավտոմեքենա: 2011 թ. նրանից առաջ էր անցել ամերիկյան ավտոգիգանտը՝ General Motors-ը, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Սիրիան լարվածությունը թեժացնելու մեղադրանք է ներկայացնում Թուրքիային’
Հաջորդ հոդվածը‘Ուղևորափոխադրող ընկերությունները առաջարկում են բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը’