‘Սիրիան պատրաստ է քիմիական զենք կիրառել ‘

810

Սիրիացի ռազմական քիմիկոսներն ավարտել են ռազմական թունավոր նյութի՝ զարինի բաղադրամասերի միախառնումը, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով Պենտագոնի իրազեկ աղբյուրներին: Այդ տվյալների համաձայն՝ զարինը ոչ միայն պատրաստ է կիրառման, այլև լցվել է հատուկ տարաներով ավիառումբերի մեջ: (Խաղաղ պայմաններում այս թունավոր նյութի բաղադրամասերը, դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով, առանձին են պահվում, իսկ դրանց միախառնումը և պատրաստի զարինի տեղադրումը կրիչների մեջ կատարվում է կիրառումից անմիջապես առաջ):

Ամերիկացի զինվորականները NBC-ին հայտնել են, որ քիմիական զենքը պատրաստ է կիրառման, և մնում է սպասել միան հրամանատարության համապատասխան հրահանգին: Նրանք նաև նշել են, որ զարինով լիցքավորված ռումբերն առայժմ չեն տեղադրվել ինքնաթիռների վար, ուստի առայժմ դեռ հույս կա, որ գազը չի կիրառվի: «Սակայն եթե դա տեղի ունենա, աշխարհը հազիվ թե կարողանա Ասադին կանգնեցնել»,- պարզաբանել են ամերիկացի սպաները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը սիրիական կառավարությանը զգուշացրել էին զերծ մնալ քիմիական զենք գործածելուց, քանի որ դա կնշանակի «բոլոր սահմաններն անցնել» և պատասխան վճռական քայլերի կհանգեցնի:

Նախորդ հոդվածը‘ՍԴ ներկայացվելիք դիմումը փոխանցել են ԱԺ նախագահին ‘
Հաջորդ հոդվածը‘«Հայաստանն առանց քաղբանտարկյալներին» կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 10-ին կայանալիք երթին ‘