‘Սիրիացի ապստամբները սաուդյան զենք են ձեռք բերել ‘

924

 Սիրիացի ապստամբների տրամադրության տակ է հայտնվել զենք Սուդյան Արաբիայից, երեկ հաղորդել է BBC News –ը: Թե այդ զենքն ինչպես է ընկել ապստամբների ձեռքը՝ հայտնի չէ:

Հալեպում ապստամբների ռազմակայանում  BBC News-ի թղթակիցը տեսել է ինչ-որ արկղեր, որոնք, մակագրությունների համաձայն, զենք և զինամթերք են պարունակել: Զենքը, պիտակի մակագրությունից դատելով, եղել է ուկրաինական Dastan ֆիրմայի արտադրության: Լրագրողին հրաժարվել են ցույց տալ արկղերի պարունակությունը: Սաուդայն Արաբիան առայժմ չի մեկնաբանել միջադեպը: Սակայն սիրիական ընդդիմության աղբյուրները, որոնք  ցանկացել են գաղտնի մնալ, հաստատել են Սաուդյան Արաբիայից, ինչպես նաև Քաթարից օգնություն ստանալու փաստը:

The New York Times-ի տվյալներով՝ այս երկու երկրներն իրոք զենք են մատակարարում սիրիական ընդդիմությանը, սակայն սահմանափակվում են փոքր տրամաչափի հրացաններով: Ենթադրվում է, որ ապստամբները Քաթարից և Սաուդյան Արաբիայից նաև ֆինանսական օգնություն են ստանում: Սակայն նախագահ Բաշար Ասադին հավատարիմ զորքերը նույնպես դրսից օգնություն ստանում են: Մասնավորապես՝ Իրանին մեղադրում են Ասադին զենք մատակարարելու համար:

Նախորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Ցեղասպանության ճանաչում պահանջելն անիմաստ է ‘
Հաջորդ հոդվածը‘Օսկանյանի գործը լինելու է ԵԽԽՎ պատգամավորների ուշադրության կենտրոնում. ԲՀԿ ‘