‘Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում անցել է 465 հազարից’

810

Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում անցել է 465 հազարից: Այս մասին այսօր  ասուլիսում լրագրողներին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի՝ փախստականների հարցերով վարչության մամլո քարտուղար Մելիսա Ֆլեմինգը: Ըստ Ֆլեմինգի՝ Հորդանանում ապաստան է գտել 135 հազար, Լիբանանում՝ 133 հազար, Թուրքիայում՝ 123,7 հազար, Իրաքում՝ 60,3 հազար, Հյուսիսային Աֆրիկայում՝ 9,7 հազար մարդ: Ընդ որում՝ վարչության ներկայացուցիչը խոստովանել է, որ իրականում փախստականների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել: Նա նաև հաղորդել է, թե դեպքեր են գրանցվել, երբ փախստականները  գնդակոծության են ենթարկվում, և կոչ է արել անհապաղ դադարեցնել նման գործելաոճը: Ընդ որում՝ Ֆլեմինգը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե ովքեր են հարձակում գործում փախստականների վրա՝ կառավարական ուժե՞րը, թե՞ զինված ապստամբները:

Նախորդ հոդվածը‘Երբ ԵՊՀ-ն շարունակում է սովետական կեղծարար պատմագիտության ավանդույթները’
Հաջորդ հոդվածը‘Ֆերնանդինյո. Հաջորդ փուլ դուրս կգան «Շախտյորն» ու «Յուվենտուսը»’