‘Սկանդալ. ՖԻՖԱ-ն վերաբացում է «Ոսկե գնդակի» համար քվեարկությունը’

1544

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, երեկ երեկոյան ՖԻՖԱ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել վերաբացել «Ոսկե գնդակի» համար նոյեմբերի 15-ին ավարտված քվեարկությունը: Ինչպես տեղեկացնում է այս լուրն առաջինը հաղորդած Ֆրանսեսկ Ագիլարը, ՖԻՖԱ-ն ոչ միայն հնարավորություն է տալիս բոլորին հասցնել քվեարկել, այլև, ինչն առանձնապես կարևոր է, թույլ է տալիս բոլորին նաև փոխել արդեն իրենց իսկ տված քվեները:

Ագիլարի խոսքերով՝ ՖԻՖԱ-ի ղեկավարությանը հստակ դուր չի եկել «Ոսկե գնդակի» ապագա հաղթողի անունը, և այդ կառույցում ցանկանում են նոր հաղթող «ստեղծել»: Նշենք, որ նոյեմբերի 15-ից սկսած՝ մինչև երեկ՝ բազմաթիվ անձինք (Տյագո Սիլվան, Վիսենտե Դել Բոսկեն, Սթիվեն Ջերարդը, Խոսե Կոնտրերասը և այլք) արդեն իսկ նշել էին, թե ում օգտին էին քվեարկել, և ըստ այդ քվեների՝ առջևում էր Լեո Մեսսին:

Այս ամենին հավելենք նաև, որ մինչ ՖԻՖԱ-ի սկանդալային որոշումը՝ բուքմեյքերական գրասենյակները Ֆրանկ Ռիբերի «Ոսկե գնդակին» արժանանալու շանսերը հիմնականում գնահատում էին 1.5, Ռոնալդուինը` 2.5 իսկ Մեսսիինը` 3.5 գործակցով: ՖԻՖԱ-ի կողմից քվեարկությունը վերաբացելու մասին որոշումից հետո նրանք արդեն այս տեսքն ունեն. Ռոնալդու` 1.44, Ռիբերի` 3.25, Մեսսի` 9:

Նախորդ հոդվածը‘Ավտովթարի հետևանքով 3 մարդ է զոհվել Լոռու մարզում ‘
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են թույլ տեղումներ ‘