‘Սկոլարի. Կարծում եմ՝ 11 մետրանոց հարված Խորվաթիայի դարպասին կար’

879

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, մեկնաբանելով Խորվաթիայի դեմ 3:1 հաշվով տարած հաղթանակը,  կարծում է, որ խաղի ելքը  որոշել է իր սաների որակյալ խաղը, այլ ոչ թե մրցավարի վիճելի որոշումները:

«Մեր թիմը երիտասարդ է, և  այն հանգամանքը, որ մեզ հաջողվեց անցկացնել այդպիսի հիանալի հանդիպում, զգալ խաղի ռիթմը, չդավաճանել սեփական խաղին  90 րոպեների ընթացքում, հիանալի է:   Իմ կարծիքով, 11 մետրանոց հարված կար: Մրցավարությունը այդպիսի բարդ խաղում անպայման ինչ-որ խոսակցություններ կառաջացներ: 

Մենք կարող էին ինչ-որ կասկածներ ունենալ, խաղի այս կամ այն դրվագի վերաբերյալ, ինչպես, оրինակ, տա՞լ դեղին քարտ, թե՞ չէ: Բայց, իրականում, խաղի ելքը որոշվել է ոչ թե մրցավարի շնորհիվ, այլ մեր խաղացողների որակյալ խաղի», — միջազգային լրատվամիջոցներին ասել է Սկոլարին:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակացույցը’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն նախազգուշացրել և տուգանել է մի շարք ընկերությունների’