Սկսվել է մոլագար դիապաշտի հանցագործությունների անկախ հետաքննությունը

400

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հայտարարել է հիվանդանոցային նախկին էլեկտրիկի նկատմամբ անկախ հետաքննության սկիզբը, որը մեղադրվում է դիարաններում գտնվող հանգուցյալների մարմինը պղծելու մեջ։

Տասներկու տարվա ընթացքում Դևիդ Ֆուլլերը Քենթ կոմսության երկու հիվանդանոցների դիարաններում պղծել է ավելի քան հարյուր դիակ, ընդ որում` նա տեսագրել է իր գործողությունները։

Ֆուլլերը նաև խոստովանել է, որ 1987 թ․ երկու կնոջ է սպանել։

Ջավիդը նշել է, որ հետաքննությունը «կօգնի հասկանալ, թե նման հանցագործություններն ինչպես կարող էին աննկատ մնալ, պարզել, թե որտեղ և երբ կարելի էր կանխարգելիչ միջոցներ ձեռք առնել և որոշել՝ ինչ հետևանքներ է դա ունեցել ազգային մասշտաբով, այդ թվում՝ նաև առողջապահության համակարգի համար»։

Իսկապես, ինչպես անցյալ շաբաթ հաղորդել է Independent թերթը, միայն վերջին 5 տարիներին բրիտանական պետական հիվանդանոցների դիարաններում արձանագրվել է 30-ից ավելի լորջ խախտում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍաակաշվիլին տեղափոխվել է բանտի հիվանդանոց
Հաջորդ հոդվածըՔոնոր Մաքգրեգորն ընդունել է Մայքլ Չենդլերի մարտահրավերը