‘Սնոուդենը ԴՄԳ-ից խնդրել է երկարացնել Ռուսաստանում իր մնալու ժամկետը’

785

ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը դիմել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության մերձմոսկովյան բաժանմունք՝ խնդրելով երկարացնել Ռուսաստանի տարածքում մնալու իր ժամկետը, հաղորդել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան:

«Կա ռուսաստանյան օրենսդրությամբ նախատեսված գործընթաց… Մենք անցել ենք ժամանակավոր ապաստան տրամադրելու գործընթացը: Այս տարվա հուլիսի 31-ին այդ ժամկետն ավարտվում է: Համապատասխանաբար՝ մենք հանձնել ենք փաստաթղթերը՝ Ռուսաստանի տարածքում Սնոուդենի մնալու ժամկետը երկարացնելու համար»,- այսօր լրագրողներին հայտնել է Կուչերենան:

 Փաստաբանը չի նշել, թե Սնոուդենն ինչ կարգավիճակով է ցանկանում մնալ Ռուսաստանի տարածքում: «Առայժմ չեմ կարող ասել՝ ինչ կարգավիճակով կցանկանայինք ստանալ ժամկետի այդ երկարացումը, քանի որ որոշում կայացնողը Դաշնային միգրացիոն ծառայությունն է»,- ասել է նա: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիան Չինաստանին բողոք է ներկայացրել՝ թերթի հրապարակման կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’