‘Ճապոնիան Չինաստանին բողոք է ներկայացրել՝ թերթի հրապարակման կապակցությամբ’

852

Ճապոնիան Չինաստանին բողոք է ներկայացրել՝ չինական թերթերից մեկում իր երկրի քարտեզի վրա՝ Հիրոսիմա և Նագասակի քաղաքների տեղում, «միջուկային սնկեր» պատկերելու և «Ճապոնիան կրկին պատերազմ է ուզում» մակագրության կապակցությամբ, հաղորդել է AP գործակալությունը:

Ինչպես չորեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, նման պատկերն անընդունելի է, քանի որ Ճապոնիան աշխարհում միակ երկիրն է, որ տուժել է ատոմային պայթյուններից:

Ամբողջ էջը զբաղեցնող գունավոր պատկերը տպագրվել է հուլիսի 3-ին The Chongqing Youth News պարբերականում, այսինքն՝ երկու օր անց այն բանից հետո, երբ Տոկիոն ընդունեց կոլեկտիվ պաշտպանության մասին բանաձևը: Այն Ճապոնիային թույլ է տալիս ռազմական ուժ կիրառել արտասահմանում, այդ թվում՝ բարեկամական երկրի պաշտպանության նպատակով, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Դաշնային խորհրդին հետաքրքրել է Նեմցովի այցն Օդեսա’
Հաջորդ հոդվածը‘Սնոուդենը ԴՄԳ-ից խնդրել է երկարացնել Ռուսաստանում իր մնալու ժամկետը’