‘Սոբյանինն ասել է, որ Մոսկվայում միգրանտների որսը շարունակվելու է ‘

880

Մոտ 650 քրեական գործ է հարուցվել Մոսկվայում 2013 թ. ի վեր ապօրինի միգրացիայի կազմակերպման փաստերով, ինչը տասնյակ անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ, ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ ելույթ ունենալով Մոսկվայի խորհրդարանում:
Նա նշել է համեմատության համար, որ անցյալ տարի նման երկու տասնյակ գործ է հարուցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քաղաքապետը նշել է, որ ապօրինի ներգաղթի ոլորտում կարգապահության ներմուծմանն ուղղված միջոցները ժամանակավոր չեն լինելու: «Մոսկվայի կառավարությունն ու ոստիկանությունը մոսկվացիների կողքին են: Կարգապահության հաստատումը կշարունակվի նաև առաջիկայում»,-ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Իտալիա — Հայաստան՝ 2-2. Եվ կրկին փորձված «դրսի» տարբերակ’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեայում զբոսաշրջության ոստիկանություն են ստեղծել ‘