‘Սոցիալական լարվածության մակարդակով 2014 թվականին Հայաստանն ընդգրկվել է ռիսկերի կանխատեսման միջին մակարդակ ունեցող երկրների ցանկում’

873

Սոցիալական լարվածության մակարդակով 2014 թվականին Հայաստանը, համաձայն The Economist Intelligence Unit ընկերության հետազոտության (բրիտանական Economist ամսագրի վերլուծական բաժանմունքը), ընդգրկվել է ռիսկերի կանխատեսման միջին մակարդակ ունեցող երկրների ցանկում (Risk of Social Unrest in 2014): Վերջերս ընկերությունը ներկայացրեց կանխատեսումների իր ցանկը, որտեղ ընդգրկված էին 150 երկրներ:

Հետազոտության հեղինակները նշում են, որ սոցիալական հուզումները վերելք են ապրում ողջ աշխարհում, ընդ որում, բողոքի ակտիվությունն այժմ չի սահմանափակվում միայն Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Աամերիկայի աղքատներով: Անցյալ տարի, ընդհանուր առմամբ, նշվեց քաղաքական և տնտեսական անկայունություն, ինչպես նաև շատ երկրների քաղաքական կառույցների ու իշխող վերնախավերի նկատմամբ դրսևորվեց  վստահության լուրջ նվազում:

Համաձայն The Economist Intelligence Unit-ի կանխատեսման, սոցիալական լարվածության առավելագույն մակարդակ, որը մեծ հավանականությամբ կարող է բերել գործող իշխանության կամ քաղաքական ռեժիմի փոփոխության, արձանագրվել է19 երկրներում: Ետխորհրդային երկրներից այդ խմբում է Ուզբեկստանը: Աոցիալական լարվածության առավելագույն մակարդակ, որը վտանգ է հանդիսանում գործող իշխանությանը, արձանագրվել է 46 երկրներում: Սոցիալական լարվածության միջին մակարդակ է արձանագրվել 54 երկրներում, որոնց շարքոմ են` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ռուսաստանը: Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստան և Ուկրաինան ընդգրկվել են ռիսկերի բարձր մակարդակ ունեցող երկրների ցանկում, իսկ Ուզբեկստանը գտնվում է ռիսկերի առավելագոյն մակարդակ ունեցող երկրների ցանկում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2014-2016 թթ. կկազմի 5%. ՀԲ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանը գլխավոր տոնածառի ճյուղերը կնվիրաբերի անապահովներին’