‘Սոցիալապես անապահով խավերը գազի համար կշարունակեն վճարել 100 դրամ’

914

Այսօր Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ սոցիալապես խոցելի խավերը շարունակելու են գազի 1 խ/մ -ի դիմաց վճարել 100 դրամ՝ 156 դրամի փոխարեն:

Վարչապետը նշել է, որ անցած տարի երբ գինը կազմում էր 132 դրամ, 32 դրամն էր փոխհատուցվում, հիմա երբ գինը դարձել է 156 դրամ փոխհատուցվելու է  56 դրամը:

 Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին պատրաստել համապատասխան որոշում:

Նախորդ հոդվածը‘Փոխատեղումներ և ազատումներ ոստիկանությունում’
Հաջորդ հոդվածը‘Հակոբ Ինջիղուլյանին և Գևորգյանների ընտանիքին են այցելել Կարմիր խաչի ներկայացուցիչները’