‘Սուարեսը ներողություն է խնդրել Լոմբերտսից’

778

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել «Զենիթի» պաշտպան Նիկոլաս Լոմբերտսից, որին Եվրոպայի լիգայի 1/16 եզչափակիչ պատասխան խաղում (3:1) վնասվածք էր հասցրել:

Հանդիպումից հետո ուրուգվայցի հարձակվողը մտել է «Զենիթի» հանդերձարան, որտեղ իր անունից ներողություն է խնդրել Լոմբերտսից եւ «Զենիթի» բոլոր խաղացողներին շնորհավորել Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ դուրս գալու կապակցությամբ:

Նշենք, որ Սուարես բելգիացի պաշտպանին վնասվածք էր հասցրել «Զենիթին» երկրորդ գոլը խփելու ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Գեղամ Նազարյան. պետք է քաջություն ունենալ եւ ընդունել, որ ընտրությունները տապալվեցին’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մոսկվային, Բրյուսելին եւ Վաշինգթոնին. «Մեզ հեգնելու համար զղջալու եք»’