‘Սուարեսը, Տորեսը, Ալոնսոն և այլ աստղեր կմասնակցեն բարեգործական խաղի’

737

Մարտի 29-ին «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կայանալու է բարեգործական հանդիպում, որին մասնակցելու են Սթիվեն Ջերրարդի և Ջեյմի Կարրագերի կազմած թիմերը: Այս մասին տեղեկանում ենք «The Guardian»-ից:

Ջերրարդը կլինի մեկ թիմի ավագը, իսկ Կարրագերը` մյուսինը: «Լիվերպուլի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպած խաղին իրենց մասնակցությունը հաստատել են «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստներ Լուիս Սուարեսը, Ֆերնանդո Տորեսը, Դիրկ Կյույտը, Պեպե Ռեյնան և Խաբի Ալոնսոն: Խաղին կմասնակցեն նաև Թիերի Անրին, Ջոն Թերին, Դիդյե Դրոգբան և ակումբի ակադեմիայի որոշ սաներ:

Մասնակից թիմերի մարզիչների անունները հայտնի կդառնան առաջիկա օրերի ընթացքում: Հանդիպումից ստացված հասույթը փոխանցվելու է առողջապահական ընկերությունների:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ-ը մեքենաներ է դուրս հանում արգելափակումներից. Պատճառը ձյունն է’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի նախագահի հետ’