‘Սուլշերը՝ Պոգբայի ապագայի վերաբերյալ’

905

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ, նորվեգացի Ուլե Գունար Սուլշերն իր կարծիքն է հայտնել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագայի վերաբերյալ:

«Մամուլը շատ է խոսում այս մասին, սակայն ես կարծում եմ, որ Պոգբան կմնա մեզ հետ: Պոգբան օրեր առաջ անձամբ հայտարարեց, որ երջանիկ է «Յունայթեդ»-ում և ցանկանում է շարունակել մրցելույթներն այստեղ:

Այնուամենայնիվ, Պոգբան բնավորությամբ այնպիսի ֆուտբոլիստ է, որ նրա շուրջ միշտ ամեն ինչ անորոշ է», — The Sun-ի հաղորդմամբ՝ ասել է Սուլշերը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը Պոգբայի հրաժարագինը սահմանել է 200 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘AP․ Վաշինգտոնը Մադուրոյի տապալման դեպքում նրա զինակիցներին երաշխիքներ տրամադրելու հարցն է քննարկում’
Հաջորդ հոդվածը‘Չնայած ոստիկանության արգելքին՝ հազարավոր ցուցարարներ Հոնկոնգում դուրս են եկել երթի’