‘AP․ Վաշինգտոնը Մադուրոյի տապալման դեպքում նրա զինակիցներին երաշխիքներ տրամադրելու հարցն է քննարկում’

897

Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ է վարում Վենեսուելայի Սահմանադրական ժողովի նախագահ Դյոսդադո Կաբելյոյի հետ՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի շրջապատի մարդկանց երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ՝ այն դեպքում, եթե Մադուրոյի  զինակիցները հետևեն նրան իշխանությունից հեռացնելու ծրագրին։

Ինչպես կիրակի օրը հաղորդել է Associated Press գործակալությունը, նման պնդոմ է արել ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։

Լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան իշխանությունները նույնպիսի շփումներ ունեն Վենեսուելայի այլ ներկայացուցիչների հետ, և Վաշինգտոնը փորձում է հասկանալ, թե որքանով են նրանք պատրաստ հանդես գալու Մադուրոյի դեմ և աջակցելու իշխանափոխությանը։

Վենեսուելայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը հաստատել է, որ ԱՄՆ-ն իսկապես փութաջանորեն փորձում է կապեր ստեղծել Մադուրոյի մերձավորների հետ, սակայն Կաբելյոն կհամաձայներ հանդիպել ամերիկացիների հետ միայն Բոլիվարիական Հանրապետության առաջնորդի հավանությամբ, և միայն այն դեպքում, եթե դա կարող է ինչ-որ չափով նպաստել ամերիկյան պատժամիջոցները չեղարկելուն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Բալոտելին վերադարձավ Ա Սերիա’
Հաջորդ հոդվածը‘Սուլշերը՝ Պոգբայի ապագայի վերաբերյալ’