‘Սուրբ Սարգիս եկեղեցում ավարտվել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունը’

1285

Քիչ առաջ Սուրբ Սարգիս եկեղեցում ավարտվել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել են ինչպես Հայ ազգային կոնգրեսի աջակիցներն ու անդամները, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հոգեհանգստի արարողության ավարտից հետո մարդիկ լուռ երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ իրենց հարգանքի տուրքն են մատուցելու մարտի 1-ի 10 անմեղ զոհերի՝ Տիգրան Խաչատրյանի, Զաքար Հովհաննիսյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Գրիգոր Գևորգյանի, Դավիթ Պետրոսյանի, Արմեն Ֆարմանյանի, Սամվել Հարությունյանի, Տիգրան Աբգարյանի, Համլետ Թադևոսյանի հիշատակին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղարը սիոնիզմի վերաբերյալ թուրք վարչապետի արտահայտությունները վիրավորական է համարել’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի նախագահը կորցնում է ժողովրդականությունը’