‘Սուրեն Թադևոսյանը «Շանթ» հ/ը-ին. Հիշեք գոնե, որ դուք էլ եք մարդ, դուք էլ ծնող ունեք ու միգուցե դուք էլ եք ծնող’

1114

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է. 

«Էլ չեմ կարում դիմանամ, որ ձայն չհանեմ: Դիմում եմ իմ «կոլեգաներին», չնայած, եթե իրենք ամեն ինչի գնում են էդ «հոգնած» ռեյտինգ ասածը ապահովելու համար, թքած ունեմ ցանկացած կոլեգայական հարաբերությունների: Նոր աչքս ընկավ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդումը: Շատ թրիլլերային ու ոգևորված տրամադրությունով «հոգնած» լրագրողը պատմում էր ինքնասպանություն գործող մարդկանց մասին… Հրեշտակների շենք… Ով քցվում ա 12-րդ հարկից ու սաղ ա մնում, և այլն… Նույնիսկ չեմ էլ ուզում մանրամասնել այդ հիմար ռեպորտաժը, որ ջուր չլցնեմ իրենց ջրաղացի վրա… Բացատրեք ինձ՝ հասկանամ, նրանք ԻՐՈ՞Ք չեն հասկանում, որ մոտ կես ժամ մանրամասն խոսելով Հայաստանի համար էդ ցավոտ թեմայի մասին անկառավարվող պահի տակ մարդկանց ուղեղի վրա, ովքեր պոտենցիալ հաջորդ ինքնասպանություն գործողներն են, ևս մեկ անգամ մտածել են տալիս, որ միգուցե կարելի է գնալ այդ քայլին: Չե՞ք հասկանում, թե՞ թքած ունեք, այ «հոգնածներ»:

Հ.Գ. Չնայած խի՞ եմ զարմանում, եթե մի հեռուստաընկերություն կարա Սոչիի ինքնաթիռի ընկնելու օրը ցուցադրել ինքնաթիռների կատաստրոֆայի մասին ֆիլմեր՝ թքած ունենալով այն հազարավոր ընկերների ու բարեկամների զգացմունքների վրա, ովքեր իրենց մտերիմներին են կորցրել այդ տրագեդիային… Ուշքի եկեք, թքած, թե աղանդավոր եք, թքած, թե ոչ մի սրբություն չունեք… Հիշեք գոնե, որ դուք էլ եք մարդ, դուք էլ ծնող ունեք ու միգուցե դուք էլ եք ծնող: Չնայած ում եմ ինչ ասում»:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Հասարակությունն ակնկալիքներ չպետք է ունենա, ու կառավարությունն ինքն է ասել այդ մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ կանայք մոմեր վառեցին ի պաշտպանություն հնդիկ կանանց (Ֆոտոշարք)’