‘Սուրիկ Խաչատրյանը խոստովանում է, որ 1994-ին Գորիսում իշխանափոխություն է կազմակերպել’

962

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը ցանկանում է վրեժ լուծել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից։ Նման կարծիք հայտնել  է ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը:

«Սամվել Հարությունյանը կարող էր էս 19 տարիներին խոսել էն ամենի մասին, ինչ լրատվամիջոցներում կա։ Էս ամենը խոսում է իր ոչ մարդկային պահվածքի մասին։ Իրա մոտ խոսում է վրեժխնդրությունը։ 1994 թվականին քաղխորհրդի 41 պատգամավոր անվստահություն հայտնեցին քաղաքապետ Սամվել Հարությունյանին, էդ ժամանակից ինքը փորձեց վրեժխնդիրլինել և իրա վրեժխնդրությունը ինքը երևի թե ներկայացրեց էս վերջին ամիսներին։ Եթե ինքը խնդիր ուներ, ասելու բան ուներ, կարող էր էս 19 տարիներին ասել», — «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանը։

Նա խոստովանել է որ Գորիսի քաղխորհրդի կողմից Սամվել Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացը ինքն է կազմակերպել:

«Ես էլ չեմ հրաժարվում, որ ես էի կազմակերպիչը։ Գործնական խնդիրները թողած, ինքը քաղաքական խնդիրներով էր զբաղված, իսկ էդ ժամանակ Գորիսը հանդիսանում էր ամենաթեժ կրակակետը Հայաստանի և Արցախի միջև, իսկ էդ ժամանակվա տեղական իշխանությունները պետք ա լինեին բարեխիղճ, զինվորի հոգեբանությամբ, պատերազմի ոգով, ոչ թե իրենց խնդիրը լիներ քաղաքականությունը», — ասել է «Լիսկան»։

Մանրամասները՝ այստեղ

 

Նախորդ հոդվածը‘Հովհաննես Պողոս II պապը սրբերի շարքը կդասվի 2014 թ. ապրիլին’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակում’