‘Սոֆիայում «Սուրճ՝ խորհրդարանի մոտ» անվանմամբ հակակառավարական ցույց է տեղի ունեցել’

815

Այսօր առավոտյան հակակառավարական ցույցին մասնակցելու համար մոտավորապես 300 մարդ է հավաքվել Սոֆիայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ: «Սուրճ՝ խորհրդարանի մոտ» անվան տակ անցկացվող ակցիան կազմակերպվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Ցուցարարները խորհրդարանի ուղղությամբ լոլիկներ են շպրտել՝ վանկարկելով «հրաժարական», «մաֆիա», «անամոթներ», սակայն  ոստիկանությունը չի միջամտել:

Օրենսդիր մարմնի շենքի շուրջ, նախկինի պես, մետաղյա արգելապատնեշներ են դրված, որոնցով ընդլայնվելէ  անվտանգության գոտին: Խորհրդարանի հարակից փողոցներում երթևեկությունը դադարեցվել է:

Սոֆիայի բնակիչների դժգոհության պատճառը հունիսի 14-ին Ազգային անվտանգության պետական ծառայության ղեկավարի պաշտոնում Դելյան Պեևսկիի նշանակումն էր՝ «Հանուն իրավունքի և արդարության» կուսակցությունից: Հունիսի 19-ին խորհրդարանի պատգամավորները քվեարկեցին այդ նշանակման վերաբերյալ որոշումը փոխելու օգտին, սակայն բողոքի ցույցերը չեն դադարում և ձեռք են բերում հակակառավարական բնույթ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայի հավաքականի հաղթանակը չկանգնեցրեց ցուցարարներին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ներկայացվեցին կրոնական հանդուրժողականության մասին հետազոտության արդյունքները(տեսանյութ)’