‘Սպառել է իրեն. Մամուլ’

1233

«…Մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի Մաքսային միության շրջանակներում»,- երեկ այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանում անցկացվող մեդիաֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետը նաև ասել է, թե «եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչն  «անթույլատրելի շքեղություն է»։

«ՀԺ»-ն գրում է, որ ՀՀ վարչապետի այս հայտարարությունը հատուկ «շքեղություն» է ստանում Ռուսաստանի տնտեսության մասին վերջին ուսումնասիրությունների ֆոնին։ Խնդիրն այն է, որ ռուսական տնտեսության նախաճգնաժամային վիճակի մասին արդեն խոսում են ոչ միայն ընդդիմադիր տնտեսագետները, այլև Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներն ու նույնիսկ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։ «Ռուսաստանի տնտեսական զարգացման  նախկին մոդելը սպառել է իրեն»,- այսպիսի միանշանակ հայտարարություն է արել ռուս նախարարը ընդամենը երկու շաբաթ առաջ։ «Եվ ահա վարչապետը մեր երկրի տնտեսության զարգացումը տեսնում է զարգացման սպառված մոդել ունեցող Ռուսաստանի կազմում»,– գրում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը 3 ամիս է՝ չի վճարում ավտոբուսի վարորդների աշխատավարձը. մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Բանդայի գործով» և «Խոտի դեզի գործով» մեղադրող դատախազներն ազատվել են պաշտոններից’