‘Սպառողական գների աճով Հայաստանն առաջատարների թվում է’

938

Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը սպառողական գների աճով 2013 թ. հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների թվում: Սպառողական շուկայում 2013 թ. հունվար-օգոստոսին գրանցվել է 3,5 տոկոս գնաճ (տարեկան կտրվածքով 5,3 տոկոս), և միայն օգոստոսին՝ 0,3 տոկոս գնաճ: Այս տվյալներն է ներկայացնում PanArmenian.net-ը՝ հղում անելով ՀՀ Ազգային վիճակագրական տվյալների վրա: 

Ընթացիկ տարվա ութ ամսում սպառողական գների աճի առաջատարը Բելառուսն է եղել՝ 8,2 տոկոս, նրան հաջորդում է Ռուսաստանը, չորրորդ տեղում Ղազախստանն է 3,1 տոկոսով:

Տաջիկստանում և Էստոնիայում գնաճը կազմել է 2,5 տոկոս, Ղրղզստանում և Մոլդովայում՝ 1,1-ական տոկոս, Ադրբեջանում՝ 0,2 տոկոս, Լիտվայում՝ 0,1 տոկոս: Իսկ ահա Լատվիայում և Ուկրաինայում գները նվազել են 0,6 տոկոսով, գնանկում է արձանագրվել նաև Վրաստանում և Թուրքմենստանում՝ 0,9 և 1,7 տոկոս համապատասխանաբար:

Նախորդ հոդվածը‘Այս տարի օդային ճանապարհով Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 41000 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Օգոստոսին Վրաստան է այցելել 200 հազար հայաստանցի’